շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ախալքալաքում շուտով կշրջեն դեղին ավտոբուսներ

Ախալքալաքում շուտով կշրջեն դեղին ավտոբուսներ

Ախալքալաքի քաղաքապետարանը ստացել է երեք հատ դեղին isuzu մակնիշի ավտոբուս։ Դրանք քաղաքին տրամադրել է Թբիլիսիի քաղաքապետարանը, գրում է jnews.ge-ն:

Ախալքալաքի քաղաքապետն ասում է, որ ավտոբուսները կսկսեն գործել, երբ վերջնական սարքին լինեն։

«Արդեն երեք ավտոբուս բերել ենք, երկու օր առաջ: Հիմա աշխատում ենք ավտոբուսները մեր հաշվեկշռին տեղափոխելու ուղղությամբ։ Ուզում ենք քաղաքում ամպայման ավտոբուս լինի, դրանցից մեկը շարժվի «Գորոդոկի»-ով մինչև Խոսպիո»,- ասում է Յուրիկ Ունանյանը։

Ավտոբուսներից մեկի երթևեկության ուղղությունն արդեն որոշված է, ինչպես նշեցինք «Գորոդոկի»-ից մինչև Խոսպիո, իսկ մնացած երկուսի ուղղությունները դեռ անորոշ են: Բայց պարզ է մի բան, որ ավտոբուսները պետք է երթևեկեն այն ուղղություններով, որտեղ ուղևորների պակաս չի լինի:

Քաղաքապետը նշում է՝ ավտոբուսներն ունեն տեխնիկական խնդիրներ, որոնք լուծելուց հետո արդեն կգործարկվեն։

Հարկ է նշել, որ վերոնշյալ ավտոբուսները Թբիլիսիի քաղաքային ավտոբուսններն են, որոնք այլևս չեն օգտագործվում, քանզի այնտեղ նորերն են ստացել։ Թբիլիսիից այդ ավտոբուսները նվիրում են այն մունիցիպալիտետներին, ովքեր ցանկություն են հայտնել:

 

  • Կիսվել: