«Ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
Այժմ ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ «Շուշիի երկրորդ գլոբալ մեդիաֆորումում»․
«Կարող եմ ասել, որ մենք Հարավային Կովկասում պատմական վերափոխման վկաներն ենք, որտեղ տեղի են ունենում պատմա-աշխարհաքաղաքական փոփոխություններ»,- ասել է Ալիեւը։
«Ավանդական դաշինքները փոքր-ինչ թուլացել են, եւ ի հայտ են եկել համագործակցության նոր ձեւաչափեր։ Իհարկե, կարեւորագույն իրադարձությունը մեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնումն է անցած տարվա սեպտեմբերին։ Դա կարեւոր իրադարձություն էր ոչ միայն առաջին եւ երկրորդ ֆորումի միջեւ, այլեւ ընդհանրապես մեր ժամանակակից պատմությունում»,- ասել է նա։



