կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
ԱՀԿ-ն կոչ է անում անցնել դիմակների օգտագործման՝ COVID-19-ով հիվանդացության աճի պատճառով

ԱՀԿ-ն կոչ է անում անցնել դիմակների օգտագործման՝ COVID-19-ով հիվանդացության աճի պատճառով

ԱՀԿ-ն կոչ է արել դիմակներ կրել Covid-19-ով հիվանդացության աճի պատճառով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը իր հերթին հայտարարել է պատվաստվելու անհրաժեշտության մասին․ 

«COVID-19-ով, գրիպով և այլ հարուցիչներով պայմանավորված՝ շնչառական հիվանդությունների թիվը մի քանի շաբաթվա ընթացքում շատ երկրներում աճում է, և ակնկալվում է, որ այն կշարունակվի վերջին արձակուրդներից հետո», - գրել է նա՝ X-ի իր միկրոբլոգում։ 

Կազմակերպությունը նաև խորհուրդ է տալիս թեստավորվել և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական օգնության․

«Շարունակեք օգտագործել դիմակներ, օդափոխեք տարածքը և պահպանեք անհրաժեշտ հեռավորություն։ Համոզվեք, որ դուք և ձեր սիրելիները պատվաստված եք COVID-19-ի և գրիպի դեմ», - ասել է ԱՀԿ ղեկավարը:

  • Կիսվել: