չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՀԿ-ն կարող է վերանայել COVID-19-ի մի շարք դրույթներ

ԱՀԿ-ն կարող է վերանայել COVID-19-ի մի շարք դրույթներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի օրն ընդունել է կորոնավիրուսի՝ օդային միջոցով տարածման վերաբերյալ հավելյալ փաստեր։

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ դրանից առաջ մի խումբ գիտնականներ համաշխարհային առողջապահական մարմնին կոչ են արել թարմացնել իր ուղեցույցները՝ հիվանդության տարածման վերաբերյալ:

ԱՀԿ-ը նախկինում ասել էր, որ COVID-19 շնչառական ուղիներով տարածում է վիրուսը հիմնականում վարակված մարդու քթից և բերանից արտադրված փոքրիկ կաթիլների միջոցով: Բայց երկուշաբթի օրը «Կլինիկական ինֆեկցիոն հիվանդություններ» ամսագրում հրապարակված բաց նամակում 32 երկրների 239 գիտնականներ հայտնել են, որ վիրուսային մասնիկները կարող են վարակել մարդկանց, երբ նրանք շնչում են վիրուս պարունակող օդը: Գիտնականները հորդորում են, որ ԱՀԿ-ը թարմացնի իր ուղեցույցները:

Ելույթ ունենալով Ժնևում երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ՝ ԱՀԿ վարակի կանխարգելման և վերահսկման ոլորտի ղեկավար Բենեդետա Ալեգրանզին ասաց, որ նախկինում առկա էին կորոնավիրուսի օդային փոխանցման վերաբերյալ ապացույցներ, որոնք սակայն կարիք ունեին ավելի շատ հստակեցման:

ԱՀԿ-ի ցանկացած փոփոխություն կարող է ազդել սոցիալական հեռավորության գործոնի և սահմանված հեռավորության ուղեցույցների վրա: Այն այսօր կազմում է 1 մետր (3.3 ոտնաչափ): Կառավարությունները, որոնք ապավինում են կառույցի խորհուրդներին իրենց քաղաքականությունը մշակելիս, կարող է ստիպված լինեն ևս վերանայել հանրային առողջապահական իրենց միջոցառումները, որոնք ուղղված են վիրուսի տարածման կանխարգելմանը:

ԱՀԿ ասում է, որ կառույցը առաջիկա օրերին կհրապարակի տեղեկություն, որը կամփոփի վիրուսի փոխանցման ռեժիմների վերաբերյալ ուղեցույցները: Այն կներառի ոչ միայն սոցիալական հեռավորության, այլ նաև այլ դրույթներ ներառյալ դիմակների կրումը:

  • Կիսվել: