շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ահաբեկչությունը կատարողները վրեժխնդիր են լինում. Սոբհանին` Իրանում պայթյունների մասին

Ահաբեկչությունը կատարողները վրեժխնդիր են լինում. Սոբհանին` Իրանում պայթյունների մասին

Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին տեղի ունեցած պայթյունների հեղինակները վրեժխնիր են լինում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
 
 
«Այս ահաբեկչական գործողությունը ցույց է տալիս, որ պայթյունը կազմակերպողները, Ղասեմ Սոլեյմանիին սպանողներն ու մեր թշնամիները վախենում են գեներալի համակիրներից։ Ահաբեկչության կազմակերպողներն ու իրականացնողներն իրենց գործողություններով ուզում են վերժխնդիր լինել մեզանից և իրենց քաղաքականությունը պարտադրել մեզ։ Երկար տարիներ է, որ նրանք ոճրագործ քայլեր են իրականացնում մեր դեմ»,– ասաց Սոլեյմանին։
Նա հիշեցրեց, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին մեծ դերակատարություն է ունեցել «Իսլամական պետության» դեմ պայքարի գործում։ ԻՊ–ն դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ իրենք են ահաբեկչության պատասխանատուները։ Սոբհանին նաև շեշտեց` ահաբեկչության հեղինակները նպատակ ունեն իրանցի ժողովրդի շրջանում վախի մթնոլորտ ստեղծել, բայց իրենց գործողություններով ավելի են ուժեղացնում Իրանն ու երկրի իշխանություններին։
 
Նշենք, որ հունվարի 3-ին Իրանում Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ պայթյուններ են որոտացել, վերջին տվյալներով՝ 89 մարդ է մահացել։ Երկրի իշխանությունները այդ ամենը որակել են ահաբեկչություն, իսկ «Իսլամական պետությունը» արդեն ստանձնել է պատասխանատվությունը։

  • Կիսվել: