երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Դաղստանում անհայտ անձինք կրակել են եկեղեցու և սինագոգի վրա. կա զոհ

Դաղստանում անհայտ անձինք կրակել են եկեղեցու և սինագոգի վրա. կա զոհ

Դաղստանի Դերբենտ քաղաքում անհայտ անձինք ինքնաձիգներից կրակել են սինագոգի ու եկեղեցու վրա: Այս մասին հայտնել է Դաղստանի ՆԳՆ-ն։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 18:00-ին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Ավտոմեքենան, որով փախել են կասկածյալները, հետախուզվում է․ այն սպիտակ գույնի «Volkswagen Polo» է, պետհամարանիշը՝ 921։

Հանգամանքները պարզվում են։ Զոհված և վիրավոր ոստիկանների մասին տեղեկությունները ճշտվում են։

Նշենք, որ համացանցում հայտնվել են նաև կադրեր Մախաչկալայից, որտեղ փողոցում անհայտ անձինք կրակում են ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։

Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Դաղստանի ՆԳՆ-ն։

  • Կիսվել: