ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ահաբեկչության ժամանակ տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ

Ահաբեկչության ժամանակ տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ

«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության ժամանակ տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ։ Այս մասին տեղեկացրել է «Կրոկուս խմբի» ներկայացուցիչը, գրել է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով՝ եւս 100 քաղաքացի փրկվել է շենքում բռնկված հրդեհից։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ մարդկանց դուրս են բերել նկուղից եւ իջեցրել տանիքից հրդեհի ժամանակ։

Վերջին տեղեկությամբ՝ ահաբեկչությունը խլել է 137 մարդու կյանք, տուժել է 180 հոգի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: