Աղվանստանում պայթել է ՄԱԿ-ի մենքնան
Աղվանստանի մայրաքաղաք Քաբուլում այս կիրակի հարձակման է ենթարկվել ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկի մեքենան, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Կա 5 վիրավոր, որոնց ազգությունները չեն նշվում։
Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտլ է տեղի ունեցածը և տեղի իշախանություններին կոչ անում անել ամեն ինչ հանցագործներին գտնելու և պատժելու համար։
«Գլխավոր քարտուղարը Աֆղանստանի իշխանություններին կոչ է անում անել ամեն ինչ հանցագործներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Նա հաստատել է արդարության և խաղաղության ձգտելու հարցում Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին օգնելու պարտավորությունը»,- ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում։