հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Աֆղանստանը մտադիր է գազ եւ նավթ գնել Ռուսաստանից

Աֆղանստանը մտադիր է գազ եւ նավթ գնել Ռուսաստանից

Աֆղանստանը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը, ցանկանում է գազ եւ նավթ գնել, տրամադրված է կոնկրետ համաձայնագրեր ստորագրել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Մոսկվայում Աֆղանստանի գործերի ժամանակավոր համատարմատար Ջամալ Նասիր Հարվալը:

«Մենք բանակցություններ ենք վարում բիզնեսի եւ ֆինանսների ոլորտում: Մենք տրամադրված ենք եւ շատ ենք ցանկանում տնտեսական համագործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ, որպեսզի առաջընթաց լինի հարաբերություններում: Ինչ վերաբերում է կոնկրետ ուղղություններին, ապա մենք շահագրգռված ենք վառելիքի, գազի գնումների հարցում…այն, ինչի կարիքը մեր երկիրն ունի առաջին հերթին»,-ասել է Հարվալը:

«Մենք տրամադրված են, որպեսզի համաձայնագրեր ձեռք բերենք Աֆղանստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ կոնկրետ համաձայնագրեր ստորագրենք»,-նշել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը: Ջամալ Նասիր Հարվալը, որը նշանակվել է թալիբների («Թալիբան» շարժում) կողմից, ապրիլին Մոսկվայում ձեռնամուխ է եղել աշխատանքի այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ-ն իրեն պաշտոնական հավատարմագիր հանձնեց:

  • Կիսվել: