չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Աֆղանստանում ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչների տեխնիկական խափանումն է

Աֆղանստանում ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչների տեխնիկական խափանումն է

Աֆղանստանում Falcon 10B մարդատար ինքնաթիռի կործանման նախնական պատճառ է դարձել երկու շարժիչի տեխնիկական խափանումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններում։

«Ինքնաթիռի կործանման պատճառը երկու շարժիչի տեխնիկական խափանումն է եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում հնդկական մարդատար ինքնաթիռ է կործանվել։ Հստակեցվում է, որ նախորդ գիշերը այն այլևս կապի դուրս չի եկել և անհետացել ռադարների էկրաններից։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է (վեց) մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր։

Ինքնաթիռը արտահերթ չարտերային չվերթ էր իրականացնում Գայա (Հնդկաստան) - Տաշքենդ - Ժուկովսկի երթուղով։

  • Կիսվել: