երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աֆղանստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 13:23-ին (ՀՀ ժամանակով 17.23-ին), էպիկենտրոնը գտնվել է Ֆայզաբադ բնակավայրից 72 կիլոմետր դեպի հյուսիս՝ ավելի քան 44 հազար մարդ բնակչությամբ։

Ծառայությունից հայտնել են, որ օջախը եղել է 75 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: