շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն անհրաժեշտության դեպքում պատրաստ է Դոհա մեկնել՝ աֆղանական հարցով բանակցելու. Պետքարտուղարություն

Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն անհրաժեշտության դեպքում պատրաստ է Դոհա մեկնել՝ աֆղանական հարցով բանակցելու. Պետքարտուղարություն

Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադն անհրաժեշտության դեպքում կրկին կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա՝ աֆղանական խնդրի կարգավորման հարցով բանակցությունների, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Մեր թիմի անդամները գործի են անցել Դոհայում: Ինչպես ես եմ հասկանում, Հալիլզադն այժմ այստեղ է՝ Վաշինգտոնում, բայց անհրաժեշտության դեպքում Դոհա պատրաստ է նա վերադառնալ»,- ասել է Փրայսը:
 
Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ամերիկյան կողմն աջակցում է աֆղանական հարցով բանակցությունների անցկացումը և քաղաքական կարգավորումը համարում է արդար ու կայուն հանգուցալուծման միակ միջոց:
 
 

  • Կիսվել: