երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Աֆղանստան-Պակիստան սահմանին լարվածությունը պահպանվում է

Աֆղանստան-Պակիստան սահմանին լարվածությունը պահպանվում է

Աֆղանստան-Պակիստան սահմանին լարվածությունը պահպանվում է: Փետրվարի 27-ին բռնկված բախումները և ավիահարվածները շարունակվել են:

Պակիստանից հայտնում են, որ թալիբների շրջանում զոհերի թիվն արդեն գերազանցում է 330-ը, 500-ից ավելի մարդ վիրավորվել է: Հաղորդվում է, որ թիրախավորվել են Աֆղանստանի տարածքում գտնվող մի քանի տասնյակ օբյեկտներ, կա դիրքային առաջխաղացում:

Քաբուլից տեղեկացրել են, որ պակիստանյան հարվածների հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսլամաբադին և Քաբուլին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և կարգավորել տարաձայնությունները դիվանագիտական միջոցներով:

ԱՄՆ պետքարտուղարությունից նշել են, որ հետևում են ստեղծված իրավիճակին և աջակցություն են հայտնում թալիբների հարձակումներից պաշտպանվելու՝ Պակիստանի իրավունքին: 

Ավելի վաղ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր Աֆղանստանում «Թալիբան» շարժման դեմ «բաց պատերազմ» վարելու մասին: Խավաջա Ասիֆի խոսքով՝ թալիբների կառավարությունն Աֆղանստանը վերածել է «հնդկական գաղութի», երկրում հավաքել է «ահաբեկիչների աշխարհի տարբեր ծայրերից», սկսել է ահաբեկչություն «արտահանել» և խլել է Աֆղանստանի ժողովրդի հիմնարար իրավունքները։

«Պակիստանը ջանքեր է գործադրել՝ բնականոն իրավիճակը պահպանելու համար: Սակայն նրանք փորձեցին ագրեսիվ հարձակում իրականացնել Պակիստանի դեմ, մեր ուժերը վճռական պատասխան են տալիս»,- նշել է նախարարը:

  • Կիսվել: