հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանը, Վրաստանն ու մի քանի այլ երկրներ մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու համար հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից

Ադրբեջանը, Վրաստանն ու մի քանի այլ երկրներ մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու համար հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից

Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից, տեղեկացնում է eurovision-contest.ru-ն։
Որոշման մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը, որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։

Ադրբեջանից բացի՝ մայիսի 14-ին կայացած քվեարկության ժամանակ հեռացվել են ևս հինգ երկրների՝ Վրաստանի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիները:

Նրանք մեղադրվում են մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու մեջ։

Հիշեցնենք, որ Թուրինում անցկացված «Եվրատեսիլ - 2022» միջազգային մրցույթում առաջին տեղը գրավել է Ուկրաինան:

 

  • Կիսվել: