շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը». Հաջիև

Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը». Հաջիև

Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը գործել է միայն Ադրբեջանի տարածքում»։ Այս մասին գերմանական ZDF պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և դրանով իսկ Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունք:

Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրական վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասել է նա։

  • Կիսվել: