շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ադրբեջանը վերականգնել է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին

Ադրբեջանը վերականգնել է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին

Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով բեռնափոխադրող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Նախարարների կաբինետին։

Կարգավորումը տարածվում է ինչպես երկկողմ առևտրաշրջանառության շրջանակներում իրականացվող փոխադրումների, այնպես էլ տարանցիկ բեռնափոխադրումների վրա։

Ադրբեջանի և Իրանի սահմանով բեռնափոխադրող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը ժամանակավորապես դադարեցվել էր մարտի 5-ին։

Ըստ Ադրբեջանի պաշտոնական պարզաբանման՝ այդ որոշումը կայացվել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում իրանական անօդաչուների հարվածից հետո։

  • Կիսվել: