ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում բազմաթիվ երկրներ․ Ալիև

Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում բազմաթիվ երկրներ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևը հայտարարել է, թե մոտ ապագայում շատ ադրբեջանական ընկերություններ կարտադրեն բարձրորակ, համաշխարհային մակարդակի ռազմական արտադրանք։

«Պետությունը նույնպես աշխատում է այս ուղղությամբ, և մենք արդեն զգալիորեն ընդլայնում ենք մեր ռազմական հնարավորությունները տեղական արտադրության միջոցով՝ մեծ մասամբ բավարարելով մեր սեփական կարիքները։ Մենք արդեն արտահանում ենք ռազմական արտադրանք բազմաթիվ երկրներ»,- հայտարարել է Ալիևը՝ չնշելով, թե ո՞ր պետությունների մասին է խոսքը։

  • Կիսվել: