Ադրբեջանը քննադատել է Իսրայելի որոշումը
Ադրբեջանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Սոմալիի ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, ըստ տեղական լրատվամիջոցների։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի կողմից Սոմալիլենդ շրջանի ճանաչումը որպես անկախ պետություն հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել պատասխանատու կերպով և միջազգային իրավունքին լիովին համապատասխան», - ավելացվում է հայտարարության մեջ։


