ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ». Բայրամովը՝ Դոնֆրիդին

«Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ». Բայրամովը՝ Դոնֆրիդին

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդն այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Դոնֆրիդն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և զարգացման համար, մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վերջերս սրված իրավիճակի կապակցությամբ և կոչ է արել բոլոր հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Նա հայտնել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։

Իր հերթին Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, շեշտել, թե իբր Հայաստանը ՛՛ոչ կառուցողական մոտեցումներ է որդեգրել՛՛, որոնք, նրա խոսքով, ՛՛խոչընդոտում են խաղաղ համաձայնագրի բանակցություններին՛՛։ Ըատ նրա՝ ՛՛Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ՛՛։

  • Կիսվել: