հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի Եվրախորհրդարանի հանդեպ. Բաքվում պատասխանել են Եվրախորհրդարանին

Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի Եվրախորհրդարանի հանդեպ. Բաքվում պատասխանել են Եվրախորհրդարանին

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ի պատասխան Եվրախորհրդարանի բանաձեւի, որով խորհրդարանի անդամները ԵՄ-ին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայտարարության տեքստը ընթերցել է Միլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գանջալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԱԺ խոսնակ Սահիբա Գաֆարովան Եվրախորհրդարանի բանաձեւն անվանել է «զրպարտիչ, կողմնակալ և ոչ օբյեկտիվ»։ Եվ դրանում նա շեշտել է հատկապես Ֆրանսիայի գործողությունները. «Սա Եվրախորհրդարանի երկակի ստանդարտների քաղաքականության հերթական վկայությունն է։ Բաքվին էթնիկ զտումների մեջ մեղադրելը քաղաքական անպատասխանատվության ակնհայտ դրսեւորում է։ Պատահական չէ, որ փաստաթուղթը հիմնականում պատրաստվել և քննարկման է ներկայացվել Ֆրանսիայի մի խումբ ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Այսօր Փարիզն ակնհայտորեն անցել է ագրեսորի կողմը։ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերն ապարդյուն են, և Բաքուն չի շեղվի իր ճանապարհից»,- վստահեցրել է Գաֆարովան։

ԱԳՆ-ն հաղորդագրության մեջ դատապարտում է բանաձևը և նշում, որ «Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չունի Եվրախորհրդարանի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձեւ, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ինչպես նաև վերանայել համագործակցության զարգացումը և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: