չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանը նոր սերնդի նռնականետեր կստանա Թուրքիայից

Ադրբեջանը նոր սերնդի նռնականետեր կստանա Թուրքիայից

Թուրքիայից նռանակետերի մեծ խմբաքանակ է ուղարկվելու Ադրբեջան։

Թուրքական Anadolu—ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պատվերով Քոնիա քաղաքի զինագործական ընկերություններից մեկը սկսել է 40 մմ տրամաչափի նռնականետերի արտադրությունը։

Նշվում է, որ տվյալ նռնականետը հեռահար է, ունի ավելի քան 5 հազար կրակոցի հնարավորություն,  թեթեւ է եւ շատ հարմար տեղափոխության համար։

Նշվում է, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ 400  եւ 800 մետր հեռավորության վրա կրակող նռնականետեր։

Տվյալ զինատեսակն արդեն գտնվում է Թուրքիայի ցամաքային ուժերի զինանոցում եւ մասնագետների խոսքով արդարացրել է իրեն։

  • Կիսվել: