Ադրբեջանը խստացնում է Ռուսաստանի քաղաքացիների համար կեցության կանոնները
Ադրբեջանի նախարարների կաբինետը խստացրել է ՌԴ քաղաքացիների համար երկրում գտնվելու կանոնները։ Համապատասխան բանաձեւը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում մշտապես բնակվող, սակայն Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող անձինք, մեկ օրացուցային տարվա ընթացքում կարող են առանց վիզայի մնալ Ադրբեջանի տարածքում ոչ ավելի, քան 90 օր»,- ասվում է փաստաթղթում։
Նախկինում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող էին Ադրբեջանում մնալ առանց վիզայի՝ տարեկան մինչև 180 օր։