հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ադրբեջանը հայտնել է Թուրքիայում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին

Ադրբեջանը հայտնել է Թուրքիայում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կողմերի հետ խորհրդակցություններ է անցկացնում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ, APA-ի թուրքական գրասենյակին է հայտնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։

 

Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։

Նշենք, որ Անթալիայի հինգերորդ դիվանագիտական ֆորումը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլի 17–19-ը։

  • Կիսվել: