երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Ադրբեջանը հայտնել է ֆրանսիացի «լրտեսի» կալանավորելու մասին

Ադրբեջանը հայտնել է ֆրանսիացի «լրտեսի» կալանավորելու մասին

Ադրբեջանում կալանավորված ՛՛ֆրանսիական լրտեսական ցանցի՛՛ անդամներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն է։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա Merkorama ընկերության գլխավոր տնօրենն է և կալանավորվել է Բաքվում դեկտեմբերի 4-ին՝ լրտեսության մեղադրանքով։

Ինչպես հաղորդվում է՝ Ռայանին իբրև թե  հավաքագրել են ֆրանսիական արտաքին հետախուզության երկու գործակալներ, որոնք հետագայում արտաքսվել են Բաքվից:

Ավելի վաղ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները հայտնել էինք, որ երկրում  բացահայտվել է ՛՛ֆրանսիական հետախուզության գործակալների լայն ցանց՛՛, որի ներկայացուցիչներն իբրև թե մասնակցել են տարբեր գործողությունների Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում։

Դրանից հետո Բաքուն Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների հայտարարել էր պերսոնա նոն գրատա՛՛՝ վտարելով երկրից:

Փարիզն ի պատասխան նույնպես Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի հայտարարել էր ՛՛պերսոնա նոն գրատա՛՛ և հերքել էր Ադրբեջանի մեղադրանքները:

  • Կիսվել: