Ադրբեջանը Եվրամիության համար շատ կարևոր գործընկեր է. Կոշտա
Ադրբեջանը Եվրամիության համար շատ կարևոր գործընկեր է: Այս մասին Ադրբեջանաի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
Նա, մասնավորապես, նշել է. «Անցած տարվա ընթացքում մենք ավելի ենք ակտիվացրել մեր հարաբերությունները, և այսօրվա հանդիպումը դրա վառ օրինակն է։ Իրանի պատերազմը ցնցում է համաշխարհային էներգետիկ շուկաները, և այդ առումով մեր էներգետիկ գործընկերությունը կարևոր է, քան երբևէ: Եվրամիությունը պատրաստ է մոբիլիզացնել մասնավոր ներդրումները՝ աջակցելու Ադրբեջանի էներգետիկ անցմանը և օրակարգին։ Դրանում կարող են ակտիվ դեր խաղալ նաև մեր մայրցամաքի ընկերությունները, որոնք աշխատում են վերականգնվող էներգիայի ոլորտում»:


