երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Ադրբեջանը դադարեցրել է օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը Սերբիային. Վուչիչ

Ադրբեջանը դադարեցրել է օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը Սերբիային. Վուչիչ

Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որ ստիպված է դադարեցնել օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը՝ Շահ Դենիզ հանքավայրում առկա խնդիրների պատճառով՝ հայտնել է Ալեքսանդար Վուչիչը:

Սերբիայի նախագահը հավելել է, որ չկա հստակություն, թե ինչքան է տևելու գազի մատակարարումների վերականգնումը:

«Մենք ունենք բավարար քանակությամբ գազ՝ սպառելու համար, քանի դեռ չի պատահել ինչ-որ այլ դժբախտություն։ Ես հույս ունեմ, որ ադրբեջանցիները մեկ-երկու ամսում դա կշտկեն»,- ասել է Վուչիչը, վստահեցրել՝ գազի և նավթի պակաս չի լինի:

  • Կիսվել: