երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ադրբեջանը 10 մլն դոլար է հատկացնում Ուկրաինայի վերականգնմանը

Ադրբեջանը 10 մլն դոլար է հատկացնում Ուկրաինայի վերականգնմանը

Ադրբեջանը առնվազն 10 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար․ հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը նախատեսում է շարունակել իր ներդրումն ունենալ Ուկրաինայի վերականգնման ջանքերում, մասնավորապես՝ ուղարկելով էլեկտրասարքավորումներ և Իրպեն քաղաքում իրականացնելով վերակառուցման ծրագրեր։ Այդ օգնության ընդհանուր գումարը կկազմի առնվազն 10 մլն դոլար»,- ասել է Բայրամովը Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Լոնդոնում։ Նա հավելել է, որ Ադրբեջանը մտադիր է նաև ականազերծման սարքավորումներ ուղարկել Կիև։

  • Կիսվել: