շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանում ընտրությունների օրը թեկնածումների 2 ներկայացուցիչ է մահացել

Ադրբեջանում ընտրությունների օրը թեկնածումների 2 ներկայացուցիչ է մահացել

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը` փետրվարի 9-ին, գրանցվել է թեկնածուների երկու ներկայացուցիչների մահ: Այս  մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Համաձայն տարածված հաղորդագրության՝ փետրվարի 9-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Գյոյգյոլի շրջանի Մոլաջալիլի գյուղի 38-րդ ընտրատեղամասում Գյոյգյոլ-Դաշկեսանի շրջանից թեկնածու Մովսում Ասլանովի ներկայացուցիչ Սուբհան Հաջիևի մահվան մասին լուրից ելնելով` Գլխավոր դատախազության աշխատակիցներն ու ոստիկանները դատական բժիշկների հետ կատարել են դեպքի վայրի և դիակի զննություն: 

Նշվում է, որ Հաջիևը տառապում էր սրտային հիվանդությամբ, երկու անգամ սրտի կաթված էր տարել, 6 ամիս առաջ էլ վիրահատվել էր: Թեև ըստ Գլխավոր դատախազության մարմնի զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն լուրեր են շրջանառվում Հաջիևի սպանության մասին: Նա մահացել է շուրջ 15 դիտորդների և այլ անձանց աչքի առաջ:

Մյուս մահվան դեպքն արձանագրվել է ավելի ուշ։  61-ամյա Մահիր Հուսեյնովը մահացել է մեքենայի մեջ: Հայտնում են, որ Հուսեյնովը մահացել է իր տան մոտ, մեքենայի մեջ, ժամը 23:00-ի մոտակայքում: Նա թեկնածու Հագան Աբդուլաևի ներկայացուցիչն էր:

Դեպքի վայրի և դիակի զննությունն այս անգամ էլ մարմնական վնասվածքներ չի հայտնաբերել:
 
Նախաքննությունը պարզել է, որ Հուսեյնովը մահացել է, երբ դուրս է եկել տնից և մեկնել է իր մեքենայով, որը վարելիս է եղել իր համագյուղացին: Նա նույնպես երկար ժամանակ տառապել է սրտի հիվանդությամբ և 2016 թվականին 3 վիրահատություն է տարել:

 

 

  • Կիսվել: