ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանում ընդդիմադիր առաջնորդի թիկնապահին ձերբակալել են

Ադրբեջանում ընդդիմադիր առաջնորդի թիկնապահին ձերբակալել են

Ադրբեջանում դատարանը եռամսյա կալանքի է դատապարտել ընդդիմադիր առաջնորդ, Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի թիկնապահներից մեկին` Սաիդ Մամեդզադեին:

Վերջինս մեղադրվում է խուլիգանության, ծեծկռտուքի և դանակով վնասվածքներ պատճառելու համար:
 
Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, որ գործը շինծու է, և իրավապահներն այս անգամ էլ քրեական հետապնդում են սկսել` Ալիևի քննադատներին լռեցնելու և ահաբեկելու համար:
 
Ավելի վաղ նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն էին հաղորդել, որ համաճարակի բռնկումից ի վեր Ալիևի վարչակազմն էլ ավելի է խստացրել բռնաճնշումները ընդդիմադիրների ու անկախ լրագրողների նկատմամբ: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում միայն ձերբակալվել է շուրջ երկու տասնյակ ակտիվիստ, ընդդիմության առաջնորդներն էլ պարբերաբար զրկվել են ինտերնետից ու բջջային կապից լրատվամիջոցների հետ նախատեսված հարցազրույցներից առաջ:

  • Կիսվել: