ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանում սակավաջրության թեմայով բողոքի ակցիայի մասնակիցները փողոց են փակել

Ադրբեջանում սակավաջրության թեմայով բողոքի ակցիայի մասնակիցները փողոց են փակել

Այսօր Ադրբեջանի Սաալթի շրջանի Չոլփու գյուղի բնակիչները բողոքի ակցիան են անցկացրել՝ ոռոգման ջրի պահանջով: Նրանք իշխանություններից պահանջում են լուծել սակավաջրության երկարամյա խնդիրը, և այդ նպատակով փողոց են փակել, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշենք, որ ավելի վաղ՝ մարտի 13-ին, ոստիկանները ցրել էին շրջանի բնակիչների բողոքի ակցիան: Տեղի իշխանությունները ցուցարարներին խոստացել էին լուծել խնդիրը, սակայն նրանք չեն կատարել իրենց խոստումը։ Ցուցարարներն ասել են, որ ստիպված են ջուր գնել ոռոգման համար:

Ցուցարարներից մեկը բողոքել է. ՛՛Հարևան գյուղում ջրամատակարարումն իրականացվում է, բայց մեզ հասանելիք ջուրը տալիս են պաշտոնյաներին: Պետական ​​մարմինները չեն հետաքրքրվում մեր խնդիրներով՛՛:

 

 

  • Կիսվել: