երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանում քարոզարշավն ավարտվեց, վաղը ընտրություններ են

Ադրբեջանում քարոզարշավն ավարտվեց, վաղը ընտրություններ են

Ադրբեջանում ավարտվեց արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այսօր Ադրբեջանում «լռության օր» է հայտարարվել։

Քարոզարշավը մեկնարկել էր հունվարի 15-ին՝ քվերակությունից 23 օր առաջ և, ըստ օրենքի, ավարտվում է քվեարկությունից 24 ժամ առաջ։ Այսօր Ադրբեջանում լռության օր է, իսկ վաղը արտահերթ նախագահական ընտրություններ են։

Ընտրություններին մասնակցում է յոթ թեկնածու։ Քվեաթերթիկում առաջինը Իլհամ Ալիևի անունն է, որը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 20 տարի։

Ադրբեջանի նախագահի աթոռի համար պաքարում են նաև պատգամավորներ Զահիդ Օրուջը, Ռազի Նուրուլլաևը, Ֆազիլ Մուստաֆան, Գուդրաթ Հասանգուլիսևը, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ Ֆուադ Ալիևը և Էլշադ Մուսաևը։

  • Կիսվել: