ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանում կորոնավիրոսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 15 890-ի

Ադրբեջանում կորոնավիրոսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 15 890-ի

Ադրբեջանում կորոնավիրոսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 15 890-ի, որից 521-ը գրանցվել է վերջին մեկ օրում: Նախորդ օրը վարակման դեպքերի մեկօրյա ցուցանիշը կազմել է 517, տեղեկացնում են կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբից, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 193 հիվանդ:

Համաճարակի սկզբից ի վեր վարակվածներից առողջացել են 8719-ը, 6978 մարդ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Համավարակի ողջ ընթացքում Ադրբեջանում 461 861 թեստավորում է իրականացվել:

 

  • Կիսվել: