շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը խոստովանել է՝ իրենց վարձկաններն Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ

Ադրբեջանը խոստովանել է՝ իրենց վարձկաններն Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պաշտոնական տվյալներով՝ Սիրիա մարտական գործողություններին մասնակցելու մեկնած ադրբեջանցիների թիվը գերազանցել է 1000-ը։ Նույնպիսի պատկեր է Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Մեզ համար ցավալի է, որ ադրբեջանցիները երկու կողմից կրակում են միմյանց վրա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը՝ ներկայացնելով պաշտոնական տվյալներ:

Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևը օտարերկրացի վարձկաններին որպես «թնդանոթի միս» է օգտագործում, նրանք ոչնչացվում են ռուսական զորքերի կողմից։ 

  • Կիսվել: