կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ադրբեջանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է նաև Արցախում

Ադրբեջանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է նաև Արցախում

Ադրբեջանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ` երկրաշարժը եղել է 5,5 մագնիտուդով: Ստորերկրյա ցնցումներն ուժգին զգացվել են մայրաքաղաք Բաքվում, Աբշերոնյան թերակղզում և Սումգայիթում: Նախնական տվյալներով` ստորերկրյա ցնցումները զգացել է երկրի ողջ բնակչությունը:

Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Հաղորդվում է, որ բնակիչները շտապում են լքել տները:

Հայտնի է, որ երկրաշարժը զգացվել է նաև Արցախում:

  • Կիսվել: