Ադրբեջանում հեղաշրջման գործով կալանավորվել է ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլին
Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին կալանավորվել է։
Ադրբեջանի Սաբայիլի շրջանային դատարանը Ալի Քերիմլիի համար ընտրել է 2 ամիս 13 օրով կալանքը որպես խափանման միջոց, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը։
Նշենք, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմլին հարցաքննվել են Պետական անվտանգության ծառայության կողմից հետաքննության շրջանակներում։
Նրանց բնակարանների խուզարկություններից հետո նրանք տարվել են անվտանգության ծառայություն։
Ալի Քերիմլիի և Մամեդ Իբրահիմլիի խուզարկություններն ու հարցաքննությունները կապված են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ քրեական գործի հետ, որը մեղադրվում է պետական դավաճանության, հեղաշրջման փորձի մեջ։


