ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանում երկու երիտասարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով

Ադրբեջանում երկու երիտասարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով

Չինաստանից Ադրբեջան վերադարձած երկու երիտասարդներ հոպիտալացվել են։ Ենթադրաբար վարակված են կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է regionmonitor.com

Նրանցից մեկը 22-ամյա երիտասարդ է, ով աշխատում էր Պեկինում։ Մինչև Ադրբեջան վերադառնալը նա այցելել է Մոսկվա, Ստամբուլ և Թբիլիսի։ Երիտասարդին հոսպիտալացրել են բարձր ջերմության պատճառով։ Հիվանդանոց տեղափոխված մյուս երիտասարդը 26-ամյա ուսանող է, ով սովորում է Պեկինի համալսարանում։

Փետրվարի 14-ի առավոտյան երկուսի մոտ էլ, Ադրբեջանի աոռղջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, երիտասարդների ջերմությունն իջել է։

 

 

  • Կիսվել: