չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանում ԵՄ դեսպանը հիասթափություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ

Ադրբեջանում ԵՄ դեսպանը հիասթափություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն հիասթափություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ:

«Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներից, մասնավորապես, երիտասարդ կանանց նկատմամբ, որոնց ձեռնաշղթաներ են հագցնում դատարանի դահլիճում, նստեցնում ապակե վանդակներում կամ մերժում են մարդկային տարրական կարիքները: Յուրաքանչյուր ոք ունի արժանապատվությամբ և հարգանքով վերաբերվելու իրավունք»,- գրել է դեսպանը՝ X-ի իր միկրոբլոգում:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ՝  գրառման ի պատասխան հայտարարել է, թե Ադրբեջանում ԵՄ դեսպանի «հայտարարությունը անհիմն է և անպատասխանատու»։

«Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը Ադրբեջանում ԵՄ դեսպանի հրապարակման « կենտրոնանար» եմ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և վատ վերաբերմունքի վրա: «Միջազգային լավագույն փորձի հիման վրա կառուցված» Ադրբեջանի դատական համակարգին միջամտությունն անթույլատրելի է»,- գրել է նա:

  • Կիսվել: