կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ադրբեջանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Կոբստանի շրջանում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին։

Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ տեղական ժամանակով 03։37-ին, Գոբուստան կայարանից 12 կմ հարավ։

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,0 մագնիտուդ, դրանք չեն զգացվել բնակավայրերում։ Երկրաշարժի օջախ գտնվել է 57 կմ խորության վրա։

Եվս մեկ երկրաշարժ է գրանցվել ժամը 05:09-ին՝ 3,4 մագնիտուդով ուժգնությամբ։

  • Կիսվել: