ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանում անտառային խոշոր հրդեհները մարել չի հաջողվում

Ադրբեջանում անտառային խոշոր հրդեհները մարել չի հաջողվում

Ադրբեջանում անտառային հրդեհները շարունակվում են: Ինչպես երևում է տարածվող տեսանյութերում` կրակը մարել դեռ չի հաջողվում:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ` Ադրբեջանում խոշոր անտառային հրդեհներ են մոլեգնել: Նշվում է, որ հյուսիսարևմտյան շրջաններում բռնկված հրդեհների մարմանը ներգրավվել է երկկենցաղ ինքնաթիռ և 2 ուղղաթիռ։

Հրդեհի օջախներ էին  նկատվել Շաբրանի, Գաբալայի և Գուբայի շրջաններում։

  • Կիսվել: