հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ադրբեջանով Հայաստան տարանցման մանրամասները կհստակեցվեն մինչև տարեվերջ. «Ռուսական երկաթուղիներ»

Ադրբեջանով Հայաստան տարանցման մանրամասները կհստակեցվեն մինչև տարեվերջ. «Ռուսական երկաթուղիներ»

Ադրբեջանով Հայաստան տարանցման մանրամասները կհստակեցվեն մինչև տարեվերջ, հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։
 

Նրա խոսքով, չնայած գործընթացի նորությանը, առաջին փորձնական առաքումն արդեն ավարտվել է։

«Արդյունքները ցույց են տվել, որ այս երթուղին ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է բեռնափոխադրողների և հաճախորդների համար», - նշել է նա։

 

Պավլովն ընդգծել է, որ կողմերը ներկայումս աշխատում են արտահանման, ներմուծման և տարանցման համար նախատեսված բեռների տեսակները որոշելու ուղղությամբ։

«Այս գործընթացը բարդ է և պահանջում է որոշակի հաստատման փուլեր։ Սակայն այն արդեն ակտիվ փուլում է», - նշել է «Ռուսական երկաթուղիներ»-ի ներկայացուցիչը։

  • Կիսվել: