երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ադրբեջանն ու Իրանը պետք է օգնեն միմյանց և առողջ հարաբերություններ կառուցեն. Իրանի նախագահ

Ադրբեջանն ու Իրանը պետք է օգնեն միմյանց և առողջ հարաբերություններ կառուցեն. Իրանի նախագահ

Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել Է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք երկու կողմից էլ հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղեւորությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց և երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ և բարեկեցիկ կյանք»,-ասել է Պեզեշքիանը։

Նա նշել է, որ երկրների միջև առողջ հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել համալսարանների միջև գիտական և մշակութային կապերը:

  • Կիսվել: