ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ադրբեջանն ու Ինդոնեզիան կգլխավորեն Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերը

Ադրբեջանն ու Ինդոնեզիան կգլխավորեն Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերը

Ադրբեջանն ու Ինդոնեզիան կարող են գլխավորել Գազայի հատվածում նախատեսված Միջազգային կայունացման ուժերը, հաղորդում է Israel Hayom-ը:

Այս երկու երկրները կկազմեն տասնյակ հազարավոր զինվորներից բաղկացած բազմազգ զորախմբի միջուկը:

Ադրբեջանին և Ինդոնեզիային ներգրավելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Իսրայելը վետո է դրել թուրքական զորքերի մասնակցությանը առաքելությանը: Ըստ տեղեկությունների՝ Միացյալ Նահանգները աջակցել է Իսրայելի դիրքորոշմանը: Նշվում է, որ Ինդոնեզիան զգալի փորձ ունի ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հարցում, մինչդեռ Ադրբեջանն Իսրայելի անվտանգության և պաշտպանության ամենամոտ գործընկերներից մեկն է:

  • Կիսվել: