երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ադրբեջանն ու Ավստրիան մուլտիմոդալ փոխադրումներ կապահովեն Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ

Ադրբեջանն ու Ավստրիան մուլտիմոդալ փոխադրումներ կապահովեն Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի ADY Container ու Rail Cargo «դուստր» ընկերությունները եւ «Ավստրիական դաշնային երկաթգծեր» ԲԸ-ն փոխըմբռնման եւ համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով ադրբեջանական ընկերությանը:

Փաստաթուղթը ստորագրվել է «Ադրբեջանական երկաթուղիների» նախագահի գլխավորած պատվիրակության՝ Ավստրիա կատարած այցի շրջանակում:

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը համատեղ աշխատելու են Եվրոպայից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, ինչպես նաեւ ռումինական Կոնստանցա նավահանգստից դեպի վրացական Փոթի  գազափոխադրումների անխափան եւ արագ կազմակերպման ուղղությամբ, այնուհետև դեպի Կենտրոնական Ասիա եւ Չինաստան:

Ենթադրվում է, որ «Շաիր Վագիֆ» նավը վերոնշյալ նավահանգիստների միջեւ կերթեւեկի ամիսը 3 անգամ՝ 10 օրով:  

  • Կիսվել: