հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը և գնալով դառնում է է´լ ավելի ագրեսիվ. Միխաել Ռոթ

Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը և գնալով դառնում է է´լ ավելի ագրեսիվ. Միխաել Ռոթ

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխաել Ռոթն իր թվիթերյան էջում գրառում է կատարել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին` նշելով, որ ԵՄ-ն պետք է հիմնովին վերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում։

«Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը և գնալով դառնում է էլ ավելի ագրեսիվ»,- գրել է նա, հավելելով, որ ժողովրդավարությունը/ազատությունը և անվտանգությունը մեդալի երկու կողմերն են: Եվրամիությունը և նրա անդամ երկրները պետք է ավելի շատ ջանքեր ներդնեն երկուսին էլ հասնելու համար:

  • Կիսվել: