կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Իլյա Դարչիաշվիլին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Բաքվի և Թբիլիսիի համագործակցության հեռանկարները:

«Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը, այդ հարաբերությունների զարգացման ծրագրերն ու հեռանկարները: Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ուղղությունների վերաբերյալ»,- հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

  • Կիսվել: