երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Ադրբեջանի ՊՆ-ն նոր տվյալներ է ներկայացրել Արցախյան 2-րդ պատերազում կորուստների վերաբերյալ

Ադրբեջանի ՊՆ-ն նոր տվյալներ է ներկայացրել Արցախյան 2-րդ պատերազում կորուստների վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմում կրած մարդկային կորուստների թիվը, գրում է minval.az-ը` մանրամասնելով, որ զոհված ադրբեջանցի զինծառյողների թիվը հասել է 2900-ի:

Նշվում է, որ խոսքը մինչ 2021թ. հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվել է նաև 14 անհետ կորածի մասին:

Նախարարությունը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է:

  • Կիսվել: