հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանը հրապարակել է Բաքվի հերթական սադրանքի ժամանակ սեփական կորուստների տվյալները

Ադրբեջանը հրապարակել է Բաքվի հերթական սադրանքի ժամանակ սեփական կորուստների տվյալները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ սեփական կորուստների մասին։

Հաղորդվում է, որ զոհվել է երեք զինծառայող՝ Զալով Վիդադի Նիզամի օղլուն, Հասանով Էլշադ Գաբիլ օղլուն և Թաղիև Սաբուհի Գյունդուզ օղլուն։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական սադրանքի ժամանակ զոհվել է ութ ադրբեջանցի զինծառայող։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող հայկական ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում չորս հայ զինծառայող է զոհվել, եւս վեցը վիրավորվել։

  • Կիսվել: