ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեդալ է հանձնել թուրքական Baykar ընկերության տնօրենին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեդալ է հանձնել թուրքական Baykar ընկերության տնօրենին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում գտնվող թուրքական Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ պաշտպանության նախարարությանը հղումով, հանդիպմանն ընդգծվել է երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացումը։

«Հանդիպմանը մասնավորապես նշվել է տեխնոլոգիական նորարարությունների կիրառմամբ համատեղ արտադրության ավելացման կարևորությունը, տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ։ Եզրափակելով՝ պաշտպանության նախարարը Հ.Բայրաքթարին պարգևատրել է «Ռազմական համագործակցության ոլորտում վաստակի համար» մեդալով», - ասված է հրատարակության մեջ։

Հիշեցնենք, որ ընկերությունը մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ, որոնք ակտիվորեն օգտագործվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի ժամանակ։

  • Կիսվել: