ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել «հայերի գործունեության դիտարկումը շարունակելու և ցանկացած հնարավոր սադրանքի կանխման պատրաստակամության մասին»

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել «հայերի գործունեության դիտարկումը շարունակելու և ցանկացած հնարավոր սադրանքի կանխման պատրաստակամության մասին»

Ադրբեջանը շարունակելու է ձեռք բերել ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա։ Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ նախարարն ասել է, թե լրացուցիչ 650 մլն դոլարի հատկացումը թույլ կտա ձեռք բերել նոր ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա:

Հաղորդվում է նաեւ, որ Հասանովը հանձնարարականներ է տվել ՛՛հայերի գործունեության անխափան դիտարկումը շարունակելու, ինչպես նաեւ ցանկացած հնարավոր սադրանքի անհապաղ եւ վճռական կանխման մշտական պատրաստակամության մասին՛՛:

 

  • Կիսվել: