շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ադրբեջանի նախարարների կաբինետը հատուկ նիստ կանցկացնի՝ նվիրված Ալիևի Վաշինգտոն այցին

Ադրբեջանի նախարարների կաբինետը հատուկ նիստ կանցկացնի՝ նվիրված Ալիևի Վաշինգտոն այցին

Ադրբեջանի նախարարների կաբինետում տեղի կունենա հատուկ նիստ՝ նվիրված Իլհամ Ալիևի Վաշինգտոն այցին; Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նիստը կկայանա այսօր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

  • Կիսվել: